ԿարևորՄշակույթ

Չարենցի գրականության նորոգված թանգարանն ու նրա հավակնոտ ծրագրերը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Չարենցի անվան գրականության և արվեստի հիմնանորոգված թանգարանի  առաջին այցելուներից էր այսօր ՀՀ նախագահը, ով առիթ է ունեցել նաև ծանոթանալու  թանգարնաի նոր ցուցադրությանը։ Այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այսօր Մովսես Խորենացու մեդալով պարգևատրեց գերմանացի արվեստաբան  Ֆոլքմար Գանցհոլմին «Քրիստոնեա արևելյան գորգը» աշխատության համար։

2011-12 թվականների ընթացքում հիմնանորոգվեցին Չարենցի անվան գրականության և արվեստի  թանգարանն ու վերջինի մասնաճյուղ հանդիսացող Գորիսի Ակսել Բակունցի անվան տուն- թանգարանը։ Այնուհետև մշակույթի նախարարության  կողմից ֆինանսավորվեցին Երեւանի մայր թանգարանի, Գորիսի մասնաճյուղի, ինչպես նաև  Գրականության և արվեստի  թանգարանի կազմում բաժնի կարգավիճակ ունեցող «Միջին արևելքի թանգարանի» հիմնական  ցուցադրությունների կազմակերպման աշխատանքները։ «Գոյության  90 տարիների ընթացքում թանգարանին և նրա մասնաճյուղերին երբեք նման ուշադրութուն չէր ցոցաբերվել»,- նկատում է թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ կարևորելով մասնավորապես Գորիսի Բակունցի անվան  թանգարանի հիմնանորոգումը։

2013 թվականի ընթացքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից ԳԱԹ-մասնաճյուղերից  2-ը՝  Դսեղի Հ. Թումանյանի և   Գորիսի թանգարաններն ապահովվել են ջեռուցման համակարգերով,  համակարգերի լիարժեք շահագործումն ապահովելու նպատակով   իականացվել են հարակից այլ աշխատանքներ: Կատարված աշխատանքների որակն ու ծավալը վստահություն է ներշնչում տնօրենին ասելու, որ մոտ ապագայում այցելուների թվով գրականության և արվեստի թանգարանը հավասարվի հայաստանյան առաջատար թանգարաններին, ինչին կնպաստի հատկապես  թանգարանի 5 սրահներում կազմակերպված  նոր ցուցադրությունը։

Ցուցադրության առաջին այցելուներից էր  երկրի նախագահը, ով այսօր առիթ ուներ նաև անձամբ տեսնելու թանգարնաի հիմնանորոգման աշխատանքների արդյունքը: ՍերԺ սարգսյանն այսօր նաև Մովսես Խորենացի մեդալով պարգևատրեց գերմանացի գիտնական Ֆոլքմար Գանցհոլմին «Քրիստոնյա արևելյան գորգը» աշխատության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button