Հասարակություն

Ուկրաինայում հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել, փնտրում են նրա հարազատներին

Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում։

Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ նրա մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում ենք զանգահարել 56-48-21 հեռախոսահամարով:

Ցուցադրել ավելի
Back to top button