ԿարևորՀասարակություն

«Ես կվերադառնամ». Մոնթեյին նվիրված հանդիսությունը՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատորնում տեղի կունենա համերգ՝ նվիրված արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին: Համերգին հանդես կգան սիրված ու հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Արտո Թունջբոյաջյան, Վահագն Հայրապետյանը, Գոռ Սուջյանը, ով, ի դեպ, կներկայանա Մոնթեին նվիրված երգի պրեմիերայով։

«Ես կվերադառնամ». այս խորագիրն է կրում ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 56-ամյակին նվիված համերգը, որը կկայանա նոյեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատորնում: Միջոցառման նախաձեռնողը մոսկվաբնակ գործարար Գագիկ Հարությույանն է: Համերգին հանդես կգան մի շարք կոլեկտիվեր, անհատ կատարողներ: Օպերայիրն պրմադոննա Հասմիկ Պապյանը նրանց թվում է։

«Նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրնեիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Զարմանալին այն է, որ շատ հայեր չեն եկել։ Շատ կուզենայի, որ թե Հայաստանից, թե Սփուռքից շատերը վերադառնային»,- սա էր Արցախի ազատագրական պայքարին զինվորագրված հայորդու՝ ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի համոզմունքը։ Երաժիշտ Արթո Թունջբոյաջյանի համար Մոնթեն նաև հայ էր, ով ջնջեց հայաստանցու եւ սփյուռքահայի միջև սահմանը։

Մոնթեն փառքի չէր ձգտում, պարզապես զգում ու հասկանում էր մեծագույն վտանգը. եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը։ «Իր քաջությամբ, անձնազոհությամբ, մարդկային բոլոր որակներով Մոնթեի կերպարն այսօր պիտի օրինակ դառնա յուրաքանչյուր հայորդու համար»,-ասում է Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի պարի խմբի հիմնադիր և գեղարվեստականա ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button