Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ հակառակ Օբակայի կոչին

ԱՄՆ Սենատը մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցները քննարկել դեկտեմբերին: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը հայտարարել է, որ հավանություն կտա օրինագծին, որը կմեծացնի նավթային պատժամիջոցները, առևտրային սահմանափակումներ կդնի իրանական տնտեսության այն հատվածի վրա, որը պաշտպանում է երկի միջուկային հավակնությունները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ էր արել՝ չկիրառել նոր պատժամիջոցներ, քանի դեռ բանակցություններ են ընթանում Իրանի և ,վեցնյակիե միջև:

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Իրանի եւ «վեցյակի» բանակցությունները կշարունակվեն։ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ ինտենսիվ և մանրակրկիտ բանակցություններն անցան լավ մթնոլորտում»,-Twitter- ի իր միկրաբլոգում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մաննը:

Ցուցադրել ավելի
Back to top button