Հասարակություն

Աղետների հետեւանքների վերացումից պետք է անցնել ռիսկերի նվազեցման. ԱԺ լսումներ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանում այսօր քննարկվել է աղետների ռիսկերի նվազեցման, դրանց վաղ ազդարարման և դիմակայման համակարգի ներդրման թեման: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին մասնակցել են տարբեր գերատեսչություններ ներկայացուցիչներ:  Աղետների կառավարման ոլորտում շեշտադրումների փոփոխության խնդիր կա՝ արձանագրել են քննարման մասնակիցները. ջանքերն ու ուշադրությունը աղետների հետևանքերի վերացման խնդրից պետք է տեղափոխել  դեպի ռիսկերի նվազեցման դաշտ:

Աղետների ռիսկերի նվազեցում, դրանց վաղ ազդարարաման ու դիմակայման համակարգի ստեղծում. թեման ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նախհապետյանի խոսքով, կարևոր է այնպիսի մի երկրի համար, որը գտնվում է աշխարհի ամենասեյմաակտիվ գոտիներից մեկում, որի տարածքի 1/3-ը սողավտնագ է, և վերջապես, որտեղ երաշտները, ցրատահարությունները, կարկտահարություններն ու սելավները հազվադեպ հանդիպող երևույնթներ չեն։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իրավիճակն ավելի պատկերավոր է բնութագրում՝ բացի ցունամիից այստեղ բոլոր աղետները հնարավոր են։ Աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարությունը  մեր երկրում  հաստատվել է 2012-ին, իսկ նույն խնդրի լուծմանը կոչված ազգային պլատֆորմն ընդունվել է ավելի վաղ՝ 2010-ին: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն, ըստ Կորյուն Նահապետյանի, կայուն է, բայց կատարելագործման , նաև շեշտադրումների փոփոխության կարիք ունի: «Հիմնական շեշտը պետք է դրվի   աղետների ռիսկերի նվազեցման խնդրի վրա, հիմա շեշտն առավելապես ընկնում է աղետների հետևանքների վերացման վրա»:

Լիազոր մարմինը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը, գործադիրի համեմատաբար երիտասարդ կառույցներից  է, բայց համակարգում է տասնամյակների պատմություն ունեցող տարբեր  ծառայությունների աշխատանքը: Նախարարն աղետների շարքից առանձնացրեց հատկապես  սեյմիկ վտանգները, խոսեց   համապատասխան  ծառայության բարեփոխման մասին։ «88-ին , երբ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, մենք չունեինք հատուկ ծառայութնուն, մենք հրավիրեցինք տարբեր միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների մասագետների: Այսօր մենք ունենք այդ ծառայությունը և այդ ուղղությամբ աշխատանքները բավականին ինտենսիվ են ընթանում: Ունենք 149 սեյսմիկ դիտացանցեր և 24 հորատանցքեր, որոնցից մենք ամենօրա տեղեկություններ ենք ստանում»:

Արմեն Երիցյանը ընդգծեց նաև փրկարար ծառայության օղակում իրականացված աշխատանքը: Եթե նախկինում Հայաստանը այս ծառայությունը ներմուծող երկիր էր համարվում, ապա այսօր նաև արտահանում է, ասաց նախարարը: «Երեք տարվա ընթացքում մենք կարողացանշ հրշեջներից վերապատրաստել 4000 հրշեջ փրկարարի»:

Փոխարնեը, հանձնաժողովի անդամ և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն է կարծում , որ Հայաստանում ձևավորված չէ փրկարարի կերպարը, մինչդեռ աշխարհի շատ երկրներում ամենահարգված մասնագիտությունն է: Պատգամավորը կարծում է, որ ուսուցողական աշխատանքի, տեսանյութերի ու  ֆիլմերի պակաս կա:  Պատգամավորն աղետների կանխարգելման հարցում ամենաթույլ օղակը համարում է ապահովագրական ինստիտուտների անկատարությունը: Իսկ հիմնական դիտարկումը կրկին շեշտադրումները փոփոխելու մասին  է ՝ հետևանքների վերացումից դեպի կանխարգելում: «Աշխարհում անգամ նման մի հաշվարկ կա. կանխարգելման մեջ ներդրված ամեն 1 դոլարը 7 դոլարով խնայում է աղետի հետևանքների վերացման ծախսերը: Պետք է ընկալենք և ձևավորենք մի համակարգ, որ  բյուջեն սկսի կրել այն բոլոր ծախսերը, որոնք այսօր ԱԻՆ-ը իրագործում է միջազգային դոնորների օգնությամբ»։

Հանրային խորհրդի անդամ , «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի մոտեցումները փոքր-ինչ տարբերվում են: Նա կարծում է, որ  ամենամեծ խնդիրը Երևանի քաղաքաշինությունն է, «որովհետև ՀՀ բնակչության 60 տոկոսից ավելին կուտակված է  Երևանում, իսկ անկախության տարիներին իրականացված քաղաքաշինությունը հակաէկոլոգիական է և սեյսմիկ նորմերին առհասարակ չի համապատասխանում»:

Տեղի է ունեցել  քաղաքի անվերջ խտացում,  տարհանման տարածքների կառուցապատում, ասում է Կարինե Դանիելյանը:  Աղետների կանխարգելման հարցում տարածաշրջանային կենտրոն դառնալու ծրարգերին ու հավակնություններին նա չի առարկում, բայց մի առաջարկ անում է: «Հնչեց, որ մենք կարող ենք կենտրոն դառնալ, որ մարդիկ գան, սովորեն: Ճիշտ է, բայց Երևանը կարող է նաև կենտրոն դառնալ , որ գան սովորեն, թե ինչպես չի կարելի կառուցել սեյսմաակտիվ գոտում,  մեր բնակլիմայական պայմաններում: Մեզ մոտ ամեն ինչ հակառակն  է արվել»։

Ի դեպ՝ քննարկմանը խորհրդարանական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն էին մասնակցում: Մասնավորաբար՝ պատգամավոր-գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Մհեր Սեդրակյանը եւ այլք, այնքան էլ չէին կարեւորել սույն լսումները: Պատգամավորների այլ հարցերի համատեքստում անդրադառնալով փրկարարի կերպարին՝ Արմեն Երիցյանը սրտնեղեց, որ իր քայլերն այդ ուղղությամբ սխալ են ընկալվում եւ մեկնաբանվում։ Մասնավորաբար, նա բերեց Կիեւյան կամուրջին իրեն ցած նետել պատրաստվող երիտասարդի դեպքը, որից հետո մամուլում հրապարակումներ եղան, թե դա «կազմակերպված սցենար էր»՝ ուղղված նախարարի PR-ին: «Ստացվում է, ամենաանպաշտպանը Հայաստանում նախարարներն են»,- ասաց նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button