Միջազգային

Ռուսաստանում միգրանտների համար առաջարկում են մահապատիժ կիրառել

Ռուսաստանի պետդումայում մտածում են վերականգնել մահապատիժը միգրանտների համար։ Պատգամավոր Ռոման Խուդյակովի մշակած օրինագիծը նախատեսում է ռուսական օրենսդրության խստացում արտասահմանցիների համար, որոնք Ռուսաստանի տարածքում հանցագործություն են կատարել։

«Եթե չընդունենք նման միջոռացումներ, ապա եկվորները այսուհետ եւս իրենց ազատ կզգան՝ կգողանան, կսպանեն, կթալանեն եւ կազատվեն 1- 2 հազար ռուբլով։ Միայն խստացումը, ինչպես ցմահ ազատազրկումը, մահապատիժը, 15 տարով արտաքսումն են, կարող են կանգնցնել հանցագործությունը»,- ասել է պատգամավորը։

Ցուցադրել ավելի
Back to top button