ԿարևորՄիջազգային

Ուկրաինան հրաժարվեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից

Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրության նախապատրաստական աշխատանքները՝ բացատրելով Ռուսաստանի եւ ԱՊՀ- ի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ, հայտնում է ՌԻԱ- Նովոստին։

Որոշման մեջ կառավարությունը հարցի համար պատասխանատու նախարարներին հանձնարարվել է Ռուսաստանին եւ ԵՄ- ին առաջարկել ստեղծել առեւտրա- տնտեսական համագործակցության հարցով եռակողմ հանձնաժողով։

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը միաժամանակ հայտարարել է, որ Կիեւը հակառակ դժվարություններին կշարունակի գնալ եվրաինտեգրման ուղղությամբ։

«Մենք չենք վախենում դժվարություններից, վստահ ենք, որ պետք է եւ հետագայում գնանք եվրոպական ինտեգրման ուղղությամբ։ Այդ հարցով (Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման. խմբ) ուկրաինական խորհրդարանում  խմբակցությունների միջեւ կան հակադիր կարծիքներ։ Այս հարցը դուրս է եկել հասարակություն եւ միջազգային հարաբերությունների ոլորտ։ Տիկին Տիմոշենկոյի ազատ արձակումը պետք է քննարկվի առաջին հերթին օրենքի շրջանակներում»։

Վիկտոր Յանուկովիչ

Ըստ «Ֆրանս պրեսի»՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ անգամ հրաժարվելով Տիմոշենկոյին ուղարկել Եվրոպա բուժման Ուկրաինան դեռ հնարավորություն ունի ԵՄ հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ «Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մինչեւ վերջին րոպեն կախված է ուկրաինական կողմի գործողություններից»,- հայտարարել է Գրիբաուսկայտեն։

Ցուցադրել ավելի
Back to top button