Տնտեսական

Մեկնարկեց Ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողովը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/11/211113banc.mp3

Նոյեմբերի 22-ին Հայաստանում նշվում է Բանկային աշխատողի օրը։ Այս տարի այն հոբելյանական է՝ լրանում է մեր ազգային արժույթի՝ դրամի ներդրման 20-ամյակը : Տոնի նախօրեին  Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անկախության տարիների հիմնական նվաճումների թվին դասեց մեր երկրի բանկային համակարգը , որը ճանաչում ստացավ միջազգային ասպարեզում։

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ անցած 20 տարիների ընթացքում դրամը խուսափեց լուրջ ցնցումներից, տնտեսության կարևոր շարժիչ ուժ համարվող դրամատները նաև հանդիսանում են խոշոր հարկատու: Մեր երկրում գործող 21 առևտրային բանկերից 14-ը օտարերկրյա կապիտալով են, իսկ 5-ում հիմնադիրների թվում են սփյուռքահայ մեր հայրենակիցները։ Ֆինանսական համակարգի զարգացման տեսանկյունից նախարարը հատուկ անդրադարձավ հաջորդ տարվանից սպասվողկուտակային կենսաթոշակային հակարգի ներդրմանը։ Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ հայաստանյան բանկերն աջակցում են Սփյուռքի նախարարության կողմից իրագործվող տարատեսակ ծրագրերին:

Ցուցադրել ավելի
Back to top button