Միջազգային

Թուրքիայի վարչապետի գրասենյակի մոտ մահապարտ է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որին կասկածում են վարչապետ Էրդողանի գրասենյակը պայթեցնելու մտադրության մեջ։ Նախնական հաղորդումներում ասվում էր, որ մահապարտի գոտիով տղամարդը վիրավորվել էր ոստիկանության կողմից եւ տեղափոխվել հիվանդանոց։ Սակայն ավելի ուշ վարչապետի խորհրդականը հայտնել է, որ ոստիկանությունն օդ է կրակել եւ ոչ ոք չի տուժել, հաղորդում է Բի Բի Սի- ն։

Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը 53- ամյա Թուղրուլ Բ.- ն է։ Նա իր մոտ ունեցել է միայն ռումբի նմանակը։ NTV հեռուստատեսությունը կառավարության իր աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ ձերբակալվածը մեծ պարտքեր է կուտակել եւ փորձել է իր վրա ուշադրություն հրավիրել։

Ցուցադրել ավելի
Back to top button