ԿարևորՔաղաքական

Էշթոնը ողջունում է Սարգսյան- Ալիեւ հանդիպումը

Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը:

Ինչպես նշված է հանձնակատարի պաշտոնական կայքէջում զետեղված  հաղորդագրությունում, Էշթոնը դրական է   գնահատում բարձր մակարդակի հանդիպումների վերականգնման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

«Բանակցային գործընթացն առաջ տանելու և առաջիկա ամիսների ընթացքում կրկին հանդիպելու վերաբերյալ նախագահների համաձայնությունը քաջալերող է: Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ նորացված ջանքերում և հետագայում ևս նպաստել խաղաղության հաստատմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և գործելով նրա հետ համաձայնեցված», — նշված է հայտարարությունում։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button