Միջազգային

Աֆղանստանի եւԱՄՆ- ի միջեւ Անվտանգության պակտի այսօր կքննարկի Համաաֆղանական խորհուրդը

ԱՄՆ եւ Աֆղանստանը վերջնական համաձայնության են հասել Անվտանգության պակտի շուրջ, որը կարգավորելու է ամերիկյան զորքերի կարգավիճակը 2014 թ. հետո, հայտարարել էԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

Նա նշել է, որ չորեքշաբթի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հեռախոսազրույց է ունեցել եւ արդեն այսօր պակտը կներկայացվի Համաաֆղանական ավագանու խորհրդի հաստատմանը։ Եթե խորհուրդը մերժի փաստաթուղթը, ապա կառավարությունը եւս, ամենայն հավանականությամբ, այն չի ընդունի, հայտնում է «Ասոշիեթեդ պրես»- ը։

2014- ին ավարտվում է ՆԱՏՕ- ի ռազմական առաքելությունը Աֆղանստանում եւ այս երկրում անվտանգության ապահովումն այսօր դարձել է ամենահրատապ հարցը։

Ցուցադրել ավելի
Back to top button