Միջազգային

ԱՄՆ թույլ չի տա Իրանին ժամանակ շահել, ասում է Քերին

ԱՄՆ թույլ չի տա, որպեսզի Թեհրանն օգտագործի «վեցյակի» հետ բանակցությունները, հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին։ Ըստ նրա՝ Իրանը մտադիր է օգտագործել միջազգային միջնորդների հետ բանակցությունները ժամանակ շահելու եւ իր միջուկային ծրագիրը ակտիվացնելու համար։

«Մենք թույլ չենք տա, որպեսզի այս համաձայնագիրը, եթե կնքվի, դառնա ժամանակ շահելու միջոց, կամ չենք թողնի այնպիսի համաձայնություն, որը չի համապատասխանի մեր շահերին՝ կապված մեր մտահոգությունների հետ»,- Ժնեւում լրագրողներին ասել է Քերին։

Միաժամանակ՝ Քերին ընդգծել է, որ «վեցյակի» եւ Իրանի միջեւ ժնեւյան բանակցությունները վերջին տասնամյակի  ամենաիրական հնարավորություններն են «առաջընթացի հասնելու եւ իրանական միջուկային ծրագիրը դադարեցնելու համար»,- հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ցուցադրել ավելի
Back to top button