Քաղաքական

Քաղաքագետը Սարգսյան- Ալիեւ հանդիպումը դրական է գնահատում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Փաստը, որ շուրջ երկամյա ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ձեռքբերում է համարում: Հանդիպումը կոտրե՞ց բանակցային սառույցը, թե՞ ոչ, քաղաքագետն առայժմ դժվարանում է գնահատել, բայց փաստը, որ երկամյա ընդմիջումից հետո երկու երկրների նախագահաների հանդիպումն այնուամենայնիվ կայացավ, դրական է համարում:

Նախօրեին Վիլնյուսում կայացած հանդիպումը քաղաքագետը որպես բանակցային նոր ելակետ է դիտարկում։ «Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում բանակցությունների գնալ: Այստեղ Հայաստանը, կարծում եմ,  լուրջ անելիք ունի՝ միջոնրդների հետ համատեղ ճնշմամբ հասնելու նրան, որ Ադրբեջանը հրաժարվի սադրանքների քաղաքականությունից»։

Իսկ այն բանին, որ Ադրբեջանը շարունակի սադրանքների քաղաքականությունը, ըստ քաղաքագետի, մինչ այժմ նպաստել է հրադադարի խախտման փաստերին միջնորդների ոչ համարժեք արձագանqը կամ  կողմերի միջև հավասարության նշելու դնելու նրանց  քաղաքականությունը։ «ՄԽ համանախագհները պետք է հստակ գիտակցեն, որ հայկական դիրքերին ուղղված ցանկացած կրակոց մարտահրավեր է՝ ուղղված  ոչ միայն հայկական պետություններին, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտին»։

Մեծ լավատեսություն, թե երկու երկրների նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի քաղաքականությունը կփոխվի, քաղաքագետը չունի: Նա կարծում է, որ սահմանային միջադեպերը կշարունակվեն այնքան, քանի դեռ այդ հարցով  ճնշումն Ադրբեջանի նկատմամբ շոշափելի չի դարձել։ Մելիք-Շահնազարյանը համաձայն չէ այն տեսակետին, թե  հակամարտության չկարգավորման պատճառը իրական շահագրգռվածության պակասն է: Նա համոզված է, որ միջնորդ երկրներն ու տարածաշրջանային հարևանները  խնդրի խաղաղ կարգավորման հարցում շահգրգիռ լինելու  բոլոր՝ թե քաղաքական, թե տնտեսական պատճառներն ունեն:

Տարածարջանի կայունությունն ու  կանխատեսելիությունն, ըստ նրա,  գերակա շահ է բոլորի համար: Իսկ մինչ այս պահը լուծումներ չունենալու պատճառը կողմերի դիրքորոշումների տարբերությունն է: «Մենք հասկանում ենք, որ քանի դեռ համաձայնեցված չեն բոլոր կետերը, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ բանակցային գործընթացի մեջ»։

Ցուցադրել ավելի
Back to top button