Քաղաքական

Մանոյանը դրական է գնահատում Սարգսյան- Ալիեւ հանդիպումը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը դրական է գնահատել, սակայն նշել է, որ  եթե հանդիպումից հետո դրական տեղաշարժեր չլինեն, ապա հիասթափությունները մեծ կլինեն:  Դաշնակացական գործիչը  այս հանադիպումից հետո մեկ հույս ունի, որ մոտակա շաբաթների ընթացքում կգործարակվի Ստեփանակերտի օդանավակայանը։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/11/201113iran.mp3

«Եթե Իրանի հետ ընթացող բանակցությունները բարեհաջող լինեն, Վրաստանը Ռուսաստանի հետ ինչ- որ չափով հարաբերությունները կարգավորի, Թուրքիան  էլ ավելի զսպված լինի, իսկ Սիրիայում գործընթացները մտնեն կարգավորման փուլի մեջ, ապա լավաեսության հիմքեր կան, որ տարածաշրջանում իրավիճակը կկայունանա»,- ասում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը: Սակայն այս ֆոնի վրա  դաշնակացական գործիչը արցախյան հարցի կարգավորման համար առաջընթաց չի տեսնում, քանի որ փակուղային իրավիճակի հիմնական պատասխանատուն Ադրբեջանի դրսևորած կեցվածքն է:

Երեկ Վիննայում տեղի ունենացած  նախագահներ Իհամ Ալիրևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Կիրո Մանոյանն ընդհանուր առմամբ  դրական  է գնահատում, սակայն նշեց, որ  հանդիպումից հետո դրական տեղաշարժեր եթե չլինեն, ապա հիասթափությունները մեծ կլինեն։

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա  դաշնակացական գործչի գնահատմամբ պետք է մշտապես պատրաստ լինել ռազմական գործողությունների, իսկ  միջազգային հանրությունն էլ  պետք է հասկացնի Ադրբեջանին, որ չի կարելի երեխայի պահվածք դրսևորել: Մանոյանը վերջին այս հանադիպումից հետո ընդամենը մեկ հույս ունի, որ մոտակա շաբաթների ընթացքում կգործարակվի Ստեփանակերտի օդանավակայանը։

Ցուցադրել ավելի
Back to top button