Մշակույթ

Հակոբ Ղազանչյանը ԿԳ նախարարի հետ վաղը կքննարկի դպրոցներում աբոնեմենտների վաճառքի խնդիրը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Առաջիկա 2 տարիներին ևս Հայաստանի թատերական  գործիչների միությունը կշարունակի ղեկավարել Հակոբ Ղազանչյանը։ Թեև չլուծված ու պատասխաններ ակնկալող հարցերն այս ոլորտում դեռևս շատ են, այնուամենայնիվ միության նախագահը գոհ է թվով 15-րդ համագումարից` բնորոշելով այն գործնական և հարուստ սուր հարցադրումներով։ Ինչ վերաբերում է համագումարի ընթացքում արծարծված հարցերին ու խնդիրներին` միության նախագահն առանձնացրեց դպրոցներում աբոնեմենտների վաճառքի հարցը, որի արձագանքը չի ուշացել և ԿԳ նախարարի հետ հանդիպումը կայանալու է հենց վաղը:

Հակոբ Ղազանչյանը նկատեց, որ համագումարի ընթացքում բարձրացված հարցերն իսկապես լսվում են պատկան մարմինների կողմից և դրա վկայությունը արդեն լուծված ոչ պակաս կարևոր խնդիրներն են։ Ինչ վերաբերում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, որն արդեն քանի տարի է չունի գեղարվեստական ղեկավար, Հակոբ Ղազանչյանը նշեց, որ իրենք բազմիցս առաջարկել են Արմեն Էլբակյանի թեկնածությունը, սակայն մշակույթի նախարարը որոշել է, որ Մայր թատրոնին գեղարվեստական ղեկավար դեռևս պետք չէ:

Անձամբ թատերական  գործիչների միության ղեկավարը գտնում է, որ եթե նորից բարձրացվի գեղարվեստական ղեկավար ունենալու հարցը, լավագույն թեկնածուն շարունակում է մնալ Արմեն Էլբակյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button