Միջազգային

Իրանի ԱԳ նախարարի առաջին տեսաուղերձը YouTube-ում բանակցությունների նախօրեին

Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը իրանական միջուկային ծրագրերի շուրջ կմեկնարկի այսօր Ժնևում Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին էշթոնի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հանդիպումով: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն երեք օր` մինչև նոյեմբերի 22-ը:

Նշենք, որ բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 7-9-ը Ժնևում, որին բացառությամբ Չինաստանի մասնակցել էին «վեցյակի» երկների բոլոր արտգործնախարարները: Նախորդ հանդիպման ժամանակ  կողմերը չէին կարողացել որևէ համաձայնության գալ։

Իրանի ԱԳ նախարարի առաջին տեսաուղերձը YouTube-ում
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը YouTube-ում առաջին անգամ հրապարակել է Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեսաուղերձ: Տեսանյութում արտգործնախարարը հայտարարում է, որ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը կարող է լուծվել և համաշխարհային տերությունները պետք է օգտվեն վիճակը կարգավորելու համար ստեղծված հնարավորություններից:

Զարիֆի ուղերձն անգլերենով է և ուղղված է արտասահմանյան լսարանին, քանի YouTube-ն Իրանում փակ է: Տեսանյութը հրապարակվել է Ժնևում հրավիրված բանակցությունների նախօրեին:

Ցուցադրել ավելի
Back to top button