Հասարակություն

Երեւանում գայլ են հայտնաբերել

Նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 15.00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվոէ «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից և բնակիչներից Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։

Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ և «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Մասնագետի գնահատականով՝ գայլը մոտ 1 տարեկան է։ Տուժածներ չկան։

Ցուցադրել ավելի
Back to top button