ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ նախագահ. Սարգսյան- Ալիեւ հանդիպումը կնպաստի վստահության ամրապնդմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի  կողմերի միջեւ վստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը եւ դրական ազդակ կտա ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի՝ Սարգսյան- Ալիեւ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ։

«Մենք կարծում ենք, որ նման բանակցությունները խաղաղության, կայունության երաշխիք կծառայեն եւ կբացեն տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ։ ԵԱՀԿ- ում Ուկրաինայի նախագահությունը պատրաստ է հետագայում ես աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հաստատելու կանոնավոր երկխոսություն՝ հասնելու համար ղարաբաղյան խնդրի համապարբակ խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի հիման վրա»,- ասված է Կոժարայի հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button