Միջազգային

Բեյրութի ահաբեկչությունը սիրիական խմբավորումների գործը չէ, կարծում են Իրանում

Իրանը չի կարծում, որ Լիբանանում տեղի ունեցած պայթյունները Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների ձեռքի գործն են, սակայն չի բացառում, որ պայթյունները կարող են լինել նման խմբավորումների գործունեության հետևանքը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մենք շատ մտահոգված ենք ստեղծված իրադրությամբ: Արդեն մի շարք երկրներում տեսել ենք բռնություններ  և ծայրահեղականություն, իսկ հիմա ականատեսն ենք  դրանց հետևանքների», -ասել է նա: Ըստ Իրանի արտգործանախարարի՝ եթե Սիրիայում անառողջ իրավիճակը շարունակվի, ապա դժվար կլինի ռազմական գործողությունները պահել մեկ երկրի, նույնիսկ մերձավորարևելյան  տարածաշրջանի սահմաններում:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութում իրանական դեսպանատան մոտ երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել  23 մարդ: Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել 145-ը: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող «Աբդալլա Ազզամի բրիգադներ» խմբավորումը։

Ցուցադրել ավելի
Back to top button