ԿարևորՏնտեսական

Աբխազական երկաթուղու նորոգման համար կպահանջվի 277,8 մլն դոլար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մեկ տարուց ավելի է, ինչ ինտենսիվ  քննարկումները Աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ չեն դադարում: Դրանք հատկապես ակտիվորեն այս օրերին են քննարկվում: Թբիլիսիում այսօր Աբխազական երկաթուղու վերաբացման հետ կապված խնդիրների քննարկմանը նվիրված կոնֆերանս է անցկացվում, իսկ Երևանում զեկույց է  ներկայացվել, որտեղ ներառված է տեղեկատվություն, թե որքանով է արդարացված Աբխազական երկաթուղու  վերաբացումը։ Հետազոտությունն իրականացրել է «Intenernational alert» միջազգային կազմակերպությունը, աշխատանքային խմբում ընդգրկված են եղել փորձագետներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից,Վրաստանից, Աբխազիայից և  Ադրբեջանից։

Մինչ տարածաշրջանի երկրների քաղաքական ամենաբարձր  վերանախվում քննարկվում է  Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, Intenernational alert» միջազգային կազմակերպությունը հետազոտություն է անկացրել՝ հասկանալու համար, որքանով է տնտեսապես շահավետ երկաթուղու վերագործարկումը: Հետազոտությունն  անցկացվել է 2012թ դեկտեմբերից մինչև 2013թ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Փորձագետները հաշվարկել են, որ երկութուղու ամբողջական վերանորոգման համար անհրաժեշտ է 277,8 մլն դոլար։ Ամենաքիչ ներդրումներ կպահանջվեն Թբիլիսի Գյումրի հատվածի համար: Նկատենք, որ կարծիքները երկաթուղու  վերաբացման արդյունավետության շուրջ ծայրահեղ են, մի մասը կարծում է, որ շահեկան չի լինի  գործարկել Աբխազական երկաթուղին, փորձագետների մի խումբ էլ՝ հակառակն է պնդում: Փորձագետ Լոլիտա Զադեմ հայտարարեց, որ երկաթուղու վերագործարկման մի քանի կատեգորիաներ են առանձնացվել։ «Մեզ շատ էր հետաքրքրում այն հարցը, թե արդյո՞ք երկաթուղին կարող է հակամարտության լուծման հիմք դառնալ, արդյո՞ք տնտեսական հարցերը կօգնեն լուծել քաղաքական խնդիրները»։

Կոնկրետ այս հետազոտությունում քաղաքական ու տնտեսական շահերը տարանջատված են։ Աշխատանքային խմբում ընդգրկցված փորձագետ-  տնտեսագետ Կարեն Հովսեփյանի դիտարկմամբ՝ աբխազական երկաթգծի վերագործարկումը կարող է զգալի դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության զարգացման վրա։ «Տնտեսապես էֆեկտիվ երկաթուղին միշտ էլ արդյունավետ է այն բոլոր երկրների համար, որոնց տարածքով անցնում է»,- ասաց։

«Երկաթգծի աշխատելու դեպքում տնտեսության շատ ճյուղեր ակտիվորեն կզարգանան, քանի որ սա կդառնա ռուսական և վրացական նավահանգիստների թանկ ծառայությունների այլընտրանքը: Երկաթգծի շահագործման դեպքում Հայաստանից արտահանվող տուֆի, բազալտի, մարմարի ու ֆելզիտի գինը զգալիորեն կնվազի»,- ասում է տնտեսագետը։

Թբիլիսիից հրավիրված փորձագետ Վախթանգ Չարայան նշում է, որ «կոնկրետ Վրաստանը երկաթգծի միջոցով Ռուսաստան կարող է արտահանել մեծ ծավալների գինի, գազավորված ջուր, միրգ և բանջարեղեն: Իսկ ահա Ռուսաստանից Վրաստան կարող են ներկրվել  նավթ, կաթնամթերք, մսամթերք և ցորեն»։

Ամփոփելով նշենք, որ հետազոտության արդյունքում պարզ է դարձել՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղու վերականգնման ծախսերը չեն փոխհատուցվում, քանի որ ներդրումների համար ավելի շատ գումարներ են անհրաժշետ,  քան՝ բեռնափոխադրումներից սպասվող եկամուտներն են լինելու։

Ցուցադրել ավելի
Back to top button