Մշակույթ

Սերվետ Պողոսյանի սերը, հուզմունքն ու բողոքը՝ կտավներում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում իր երկրորդ անհատական ցուցահանդեսն է  այսօր Նկարիչների միությունում  արվեստասեր հասարակությանը   ներկայացրել  նկարիչ Սերվետ Պողոսյանը: Բազմաթիվ ցուցադրություններ ունեցել է արտերկրում:  Ցուցասրահում ներկայացված 90 կտավների միջոցով նկարիչը փորձել է արտահայտել սեր, հուզմունք, բողոք երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:  Սերվետ Պողոսյանի բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում:

Նկարիչների միության ցուցասրահում նա ներկայանում է 10 տարվա ընդմիջումից հետո։ Թրծված նկարչին վայել գունային  խաղերով կտավներն  առաջին իսկ տպավորությամբ գերող են ու հրապուրիչ: Նկարիչ Սերվետ Պողոսյանն իր վրձնած  նկարների մասին խոսել չի սիրում, թողնում է հանդիսատեսի գնահատականին և չունի նախընտրելի կտավ: Բոլորն էլ ստեղծվել են տարբեր տրամադրությունների ներքո։
Երկրորդ ցուցահանդեսը նկարիչը  խոստանում է կազմակերպել  ներսում կուտակվածը, այսպես ասենք, պայթեցնելու ակնկալիքով:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button