Հասարակություն

ՆԱՏՕ- ի բարեվարքության նախաձեռնությունը կօգնի հայոց բանակին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտապանության  նախարարության վարչական համալիրում այսօր տեղի  է ունեցել սեմիանար- քննարկում «Բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրումը ՀՀ պաշտպանության  նախարարությունում և միջազգային փորձը» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել է  Հայաստանի պաշտպանական գերատեսչության և  ՆԱՏՕ-ի «Բարեվարքության ամրապնդման ծրագրի» մասնագետների կողմից: Մասնակցել են միջազգաային փորձագետներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, ՀՀ  պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ: 

«Բարեվարքության ամրապնդում» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանական ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն, ինչպես նաև բաց և թափանցիկ կառավարմանն ուղղված ծրագիր է, որին  2013-ին միացել է  նաև Հայաստանը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն նշեց, որ թափանցիկ և արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով վերջին տարիներին  Հայաստանի պաշտպանության ոլորտում բավականին մեծ թվով ծրագրեր են իրականացվել, իսկ այսօրվա միջոցառումը հնարավորւթյուն կտա մեկ անգմա ևս հստակեցնել պաշտպանության ոլորտի կառավարման  թափանցիկության և վերահսկելիության վերբերյալ  միջազգայնորեն ընդունելի չափորոշիչների վերաբերյալ մեր մոտեցումները։

Մինչ ծրագրի բուն մեկնարկը՝ բարեվարքության ամրապնդման նախաձեռնության տրամաբանության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է, այսպես ասած, անկեղծության թեստ, որի նպատակն էր բոլոր ստորաբաժանունմերից ստանալ կոռուպցիոն ռիսկերի, դրանց պատճառների և հաղթահարման հնարավոր միջոցների վերաբերյալ կարծիքներ: Արա Նազարյանի խոսքով՝  ստացված արդյունքը վստահություն է ներշնչում, որ հայկակակն ԶՈՒ համակարգում առկա է  ինքնակատարելագործման և կառավարման էթիկայի փոփոխման բավարար ներուժ, որը ճիշտ ուղղորդելու դեպքում կարճ ժամանակահատվածում կբերի լավ արդյունքների։

Ինչո՞ւ է կարևորվում «Բարեկրթության ամրապնդում» նախաձեռնությունը և մասնավորապես  Հայաստանի մասնակցությունն այդ ծրագրին: ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և  միջազգային անվտանգության  վարչության  պետ Սամվել Մկրտչյանի համոզմամբ՝ հայեցակարգի ամրապնդումը կարող է նպաստել նաև բանակի մարտունակության բարձրացմանը: Նրա խոսքով՝ մեր անմիջական հարևանի փորձով կարող ենք համոզվել՝ որքան էլ ահռելի ֆինանսական միջոցներ ներդնես երկրիդ  զինված ուժերի համակարգում, միևնույն է՝ դրանք ենթակա են փոշիացման, եթե բացակայում է արդարացի կառավարման համակարգը։

Ցուցադրել ավելի
Back to top button