ԿարևորՔաղաքական

Հայաստանը չէր երազում անդամակցել ՄՄ- ին, ուղղակի այնտեղ է մեր շահաբաժինը, ասում է Գալուստ Սահակյանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ասուլիս էր  հրավիրել խոսելու արտաքին և ներքին քաղաքականությունից, ՄՄ-ից   և ԵՄ –ից, կեսաթոշակային կուտակային համակարգից: Սակայն մինչ  ասուլսի բուն թեմաներիրն  անցնելը՝ ՀՀԿ պատգամավորը, իր իսկ խոսքով, տարբերվելու համար  սկսեց հետևյալ նախաբանով. «Կարծես թե մենք էլ են մեղք, դուք էլ: Մենք մեղք ենք, քանի որ ստիպված ենք ասուլիսներով հանդես գալ, դուք էլ մեղք եք, քանի որ մտածում եք դավադիր կամ պրովոկացին ինչ հարցադրում անել, որպեսզի նյութը ավելի հրաշագործ դառնա»,- ասաց։


Ի՞նչ սպասել այսօր Վիեննայում    տեղի ունեցող  նախագահներ Սերժ Սարգսյան- Իլհամ  Ալիևի հանդիպումից, արդյո՞ք այն լինելու է հերթական հանդիպումը։ Գալուստ Սահակյանը անմիջապես հակադարձում է. «Ն
ախագահների  հանդիպումը հերթականը չի լինում և հանդիպումների արդյունքում է, որ տարածաշրջանում խաղաղությունը նորից առաջին պլան է մղվում»։

ՀՀԿ խմբակացության ղեկավարն ասում է, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ քաղաքական դաշտը վերածվում   է սիրողների ու չսիրողների բանակի: Մեկը գովում է Եվրոպային, մյուսը՝ Ռուսաստանին:  Հետևաբար՝ մեր  երազանքը չէ,  երբևէ չի եղել անդամակցել ՄՄ –ին, իսկ այս պարագայում Հայաստանն այնտեղ է տեսնում շահաբաժինը։

Արտաքին քաղաքականությունից անցում տնտեսություն։ Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ ուղղված ակցիաները Գալուստ Սահակյանը դրական է գնահատում, բայց նշում է, որ օրենսդրությունը մշակվել է մի քանի տարի, այդ ընթացքում՝ շտկումներ են կատարվել։ «Եթե կան մարդիկ, որոնց թվում է, որ մասնագետները պետք է շրջեն տներով եւ  բացատրեն իրավիճակը, նրանք սխալվում են: Այն փաստը, որ մարդիկ փողոց են դուրս եկել, նշանակում է, որ հասկանում են կուտակային համակարգի էությունը, պարզապես նրանք կասկածներ ունեն»։

Գալուստ Սահակյանը պարզաբանում է նաև, թե ինչու ԱԺ- ում բոյկոտեց չորս խորհրդարանական խմբակցությունների արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը։ Համոզում էին, որ բավականին լավ բանաձև ունեն, բայց պարզվեց, որ 4  խմբակցությունները արտահերթ նիստում քննարկումերը սկսելու են զրոյից, իսկ ՀՀԿ- ն  ուղղակի չէր կարող զրոյցից սկսվող քննարակումներին մասնակից դառնալ։ «Մենք որպես  խաղի կանոնները թելադրող քաղաքական ուժ, չկարողացանք ընդառաջ գնալ մյուս քաղաքական ուժերի նման հնարքներին  ու  կողմնակից չենք անիմաստ պոպուլիստական քննարկումների»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button