ԿարևորՏնտեսական

Հայաստանը հաղթահարել է 2009- ի ֆինանսատնտեսական ճգնաժամը, հայտարարում է ՀԲ- ն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է Համաշխարհային բանկի հարավկովկասյան տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Այսօր նա և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին հանդիպել են լրագրողների հետ: Համաշխարհային բանի ներկայացուցիիչները ներկայացրել են նախորդ շաբաթ ՀԲ գործադիր տնօրենների խորհրդի նիստում քննարկված Բանկի  2014-2017թթ  Երկրի գործընկերության ռազմավարությունը։ ՀԲ ներկայացուցիչները փաստաթուղթն այսօր ՀՀ վարչապետին են ներկայացրել։

Հայաստանին հաջողվեց հաղթայհարել 2009 թ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԲ հարավկովկասյան տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: ՀԲ շարունակելու է օժանդակել Հայաստանի տնտեսությանը ՝անկախ նրանից, թե երկիրը որ ճանապարհով է գնալու՝ դեպի ՄՄ, թե՞ ԵՄ։ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի երեքից հետո էլ վստահեցրել է, որ շարունակելու է բարեփոխումները, ընդգծեց Հենրի Քերալին՝ հիշատակելով՝ վերջերս Հայաստանի կառավարությունը որոշեց ազատականացնել ավիաոլորտը՝  դաշտում մենաշնորհը վերացնելու նպատակով։
Համաշխարհային բանկն այս տնտեսական տարվա համար կանխատեսումէ  3-4 տոկոս աճ։ Անգամ տնտեսական հզորություններ ունեցող Ռուսաստանում տնտեսական ավելի քիչ աճ է կանխատեսվում՝ 2,5 տոկոս, քան՝ Հայաստանում, նշեց ՀԲ տարածաշրջանային տնօրենը։ 2014-ին՝ ՀԲ- ն 4-5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանի համար, չնայած հաշվարկները դեռ շարունակվում են: ՀԲ ներկայացուցիչները ընդգծում են, որ տնտեսական աճի ցուցանիշերը բարձր չեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Նախորդ շաբաթ՝  հինգշաբթի, Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ ՀԲ 2014-2017 թվականների Երկրի գործընկերության  ռազմավարությունը: ՀԲ- ի համար առանցքային գործոն է մասնավոր հատվածի կողմից աշխատատեղերի ստեղծումը: Այն շեշտադրում է ավելի քան մեկ միլիոն կազմող գյուղական բնակչության կենսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և ավելի նվազեցնել աղքատությունը գյուղական ու քաղաքային բնակավայրերում։ «Ռազմավարությամբ  հաջորդ չորս տարիների համար առաջարկվում է 846 միլոն դոլարի ֆինանսական աջակցություն՝ Միջազգային զարգացման օժանդակության, Վերակառուցման ու զարգացման բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ»,- ասաց  Հենրի Քերալին։

Ռազմավարության ներքո Հայաստանին աջակցություն կցուցաբերվի երկու ուղղություններով. մրցունակությանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված աջակցություն՝ բիզնես վարելու դյուրինացման, արտահանման ու տուրիզմի խթանման և ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով, և սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանն ուղղված աջակցություն՝ որակյալ առողջապահական, կրթական ծառայությունները հասանելի դարձնելով բոլորին, հատկապես՝ կանանց համար և սոցիալական ապահովության համակարգը ամրապնդելու միջոցով: «Մեկ այլ կարևոր ներկառուցված և մյուս ուղղությունները փոխլրացնող ուղղություն է կառավարման ու հանրային ծառայությունների ոլորտում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումների բարելավումը»,- նկատեց ՀԲ ներկայացուցիչը։

ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը նույն օրը նաև հաստատել է 72 միլիոն դոլար բյուջետային վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության առաջին գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է մակրոտնտեսական կայունության խթանման, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության կայունության մեծացման միջոցով ցնցումների նկատմամբ ճկունության ապահովման բարեփոխումներին։

Ցուցադրել ավելի
Back to top button