Միջազգային

Իրանի նախագահը նախազգուշացնում է արեւմտյան տերություններին

Իրանի նախագահՀասան Ռոուհանին նախազգուշացրել է արեւմտյան տերություններին իր երկրին միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում չափից ավելի մեծ պահանջներ ներկայացնելու փորձերից։ Իրանի կառավարական կայքում բերված է Ռոուհանիի խոսքը Ռուսաստանի նախագահ Պուտինին, թե նման պահանջները կարող են դժվարացնել փոխշահավետ համաձայնությունների հասնելու գործընթացը։

Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը կայացել է երեկ եւ, ըստ Կրեմլի հաղորդագրության, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այժմ իրական հնարավորություններ կան խնդրի լուծմա համար։ Իր հերթին, ըստ ՌԴ նախագահի մամուլի գրասենյակի, «Հասան Ռոուտանին բարձր է գնահատել Ռուսաստանի աշխատանքը «վեցյակի» միջազգային միջնորդական շրջանակներում»։

Ցուցադրել ավելի
Back to top button