Հասարակություն

Ընտրական համակարգի կատարելագործման քննարկում ԱՊՀ շրջանակներում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր տեղի է ունեցել «Ընտրական օրենսդրության արդի հիմնահարցերը և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  Ժողովրդավարության զարգացման եւ մոնիթորինգի միջազգային ինստիտուտի ներկայացուցիչները, փորձագետներ եւ ՀԿ ներկայացուցիչներ։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  Ժողովրդավարության զարգացման եւ մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանը կլոր սեղան-քննարկման մասնակիցներին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, ՍԴ նախագահի խորհրդական Անահիտ Մինասյանի և ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Էդգար Շաթինյանի համահեղինակությամբ տպագրված «Ընտրական օրենսդրության արդի հիմնահարցերը և զարգացուման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունը, որի շրջանակներում ծավալվեց նաեւ քննարկում: Վահրամ Ավետիսյանը նշեց, որ աշխատությունում կան վերլուծություններ, հետազոտություններ, որոնք, ըստ նրա, օգտակար կլինեն Հայաստանում կատարվող ընտրական բարեփոխումների գործընթացում։

Թեպետ 2011-ին ընդունված օրենսդրական փոփոխություններով զգալի առաջընթաց ընտրական գործընթացների բարեփոխումների առումով արձանագրվել է, սակայն դեռ կան խնդիրններ, որոնք, փորձագետների դիտարկմամբ, պետք է ուշադրության արժանացվեն եւ լուծումներ ստանան։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  Ժողովրդավարության զարգացման եւ մոնիթորինգի միջազգային ինստիտուտի  տնօրենի տեղակալ Անդրեյ Բարանովը  կլոր սեղան-քննարկման մասնակիցներին փոխանցեց հաստատության խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեւևի ողջույնի խոսքը: Խոսելով ընտրական բարեփոխումների մասին` Անդրեյ Բարանովն առանձնացրեց դրանցից երեքը։ Առաջին կարեւոր հանգամանքը, ըստ նրա, Հայաստանում ընտրական գործընթացը կարգավորելուն ուղղված հասարակական պահանջն է:  Նրա խոսքով` նաեւ կարեւոր է ԱՊՀ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը հատկապես ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել ընտրություններում և հանրաքվեներում գործող իրավաբանական մեխանիզմներին։

Անդրեյ Բարանովը նաեւ առանցքային հանգամանք համարեց միջազգային կառույցների հետ խորհրդարանական համագործակցությունը: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  Ժողովրդավարության զարգացման եւ մոնիթորինգի միջազգային ինստիտուտի  տնօրենի տեղակալ Անդրեյ Բարանովի կարծիքով` փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում հրապարակված եզրակացությունները, որոնք համապատասխանեցված են միջազգային ստանդարտներին, կարեւոր են եւ օգտակար ընտրական գործընթացների հետագա բարելավման համար։

Ուսումնասիրության համահեղինակներից ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Էդգար Շաթինյանն էլ խոսեց ընտրական մեխանիզմների մասին`  նկատելով, որ  2011 թվականին էական փոփոխություններ կատարվեցին, ինչը դրական է, սակայն օրենսգրքում, նրա գնահատմամբ, առկա են մի շարք խնդիրներ, որոնց նույնպես պետք է լուծում տրվի: Օրինակ` արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ այս առնչությամբ նկատեց, որ նման ձեւով իրավունքների իրացումը կարող է չարաշահումների առիթ դառնալ, ուստի, ԿԸՀ նախագահի գնահատմամբ, տվյալ հարցը պարզապես ժամանակավրեպ է։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button