Միջազգային

Սիրիական ընդդիմությունը պատրաստ է Մոսկվա ժամանել

Սիրիայի ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաբրան պատրաստ է բանակցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Մունզիր Աքբիկը: «Ազգային կոալիցիայի առաջնորդը շահագրգռված է Ռուսաստանի հետ երկխոսության հարցում և ընդունել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերը, սակայն չի կարող նոյեմբերի 18-20-ը ընկած հատվածում այցելել Մոսկվա, ինչպես առաջարկվել է իրեն»,- ասել է մամուլի քարտուղարը:

Այսօր Մոսկվայում բանակցություններ կվարեն Սիրիայի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Բուսայնա Շահաբանը և փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդատը:  Նրանց Մոսկվա այցի նպատակը «Ժնև-2» խորհրդաժողովի նախապատրաստման համար ռուսաստանյան կողմի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելն է: Արաբական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ալ-Ջաբրայի հետ միասին Մոսկվա են հրավիրվել նաև Սիրիայի ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիայի ևս երկու ներկայացուցիչ` Միշել Կիլոն և Բադր Ջամուսը:

Ցուցադրել ավելի
Back to top button