Հասարակություն

ՀՀ նախագահի տիկինը կոչ է անում աջակցել վերարտադրողական բժշկության կարիք ունեցող ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը։

«Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստիպված են մտածել, թե երեխայի ծնունդը նրանց համար լոկ անհասանելի երազանք է: Անպտղությունն այդպիսով մթագնում շատ հայկական օջախների ընտանեկան երջանկությունը: Շատ դեպքերում այն անգամ կարող է հանգեցնել այդ խնդրին բախված ընտանիքների քայքայմանը: Սակայն ժամանակակից բժշկական գիտության ձեռքբերումները թույլ են տալիս օգնել նման ընտանիքներին և երեխա ունենալու բախտ պարգևել նրանց»,- հայտարարել է Ռիտա Սարգսյանը։

ՀՀ նախագահի տիկինը նշել է, որ թեեւ վերարտադրողական բուժօգնությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է, քան արատասահմանում, այնուամենայնիվ, այդ ընտանիքներից շատերի հա­մար այդպիսի ծառայությունները ֆինանսապես հասանելի չեն եւ հայտնել, որ «Արագիլ» հիմ­նադրամի շուրջ համախմբված մարդիկ կարծում են, որ նման ընտանիքներին չի կարելի թողնել միայնակ։

«Մենք պետք է օժանդակություն ցուցաբերենք ցանկացած զույգի, որն ունի ծնող դառնալու ցանկություն», – համոզված է Ռիտա Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button