Հասարակություն

Հայկական հուշադրամն արժանացել է միջազգային մրցանակի

«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզներով) արժանացել է առաջին մրցանակի  «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում Իտալիայի Վիչենցա քաղաքում անցկացված 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթում։

Միջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից և դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը, հայտնում են ԿԲ- ից։ Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը, այլև Հայաստանի ու իր մայրաքաղաք Երևանի միջազգային մշակութային դերը:

Մրցույթն անցկացվել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ և էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները։

Ցուցադրել ավելի
Back to top button