Հասարակություն

Ադրբեջանին հիմա էլ անհանգստացրել է Դոմինգո կրտսերի այցը Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւն անդրադառնալով իսպանացի հանրահայտ օպերային երգիչ Պալսիդո- Դոմինգո կրտսերի Արցախ այցին նշել է, որ «ցանկացած չհամաձայնեցված այց ԱՀ գրավյալ տարածքներ ապօրինի են եւ այս հարցը հետաքննվում է»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պլասիդո Դոինգո կրստերն այս օրերին գտնվում է Արցախում։ Նրան արդեն նախօրեին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ երախտագիտություն հայտնելով Արցախում համերգով հանդես գալու համար եւ նշել, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ։

Պլասիդո Դոմինգո կրտսերը ծնվել է 1965 թվականին հոկտեմբերի 21- ին։ Նրա հայրը աշխարհահռչակ տենոր Պալսիդո Դոմինգոն է։

Ցուցադրել ավելի
Back to top button