Մշակույթ

Մարդու հոգին պարի լեզվով. Հայաստանում է Սանկտ Պետերբուրգի բալետի թատրոնը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր և վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում ելույթով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի պարախումբը: «Մեղքից այն կողմ».  այսպես է կոչվում թատրոնի հիմնադիր-ղեկավար Բորիս Էյֆմանի հեղինակած բալետը՝ Դոստոևեսկու «Կարամազով եղբայրներ» վեպի հիման վրա: «Դոստոևսկին շատ բարդ և խորը գրող է: Կարծում եմ, որ աշխարհում չկա այնքան շատ պարուսույց, ով կկարողանար խորանալ մարդկային կրքերի այդ հորձանուտի մեջ»,- ասում է նա։

Որպես երաժշտական մաս մաեստորն ընտրել է Վագների, Մուսորգսկու և Ռախմանինովի հանրահայտ ստեղծագործություններից: Դրանք միասին կազմել են մի միասնականություն, չնայած այն հանգամանքին, որ գրվել են տարբեր հեղինակների կողմից:

Բորիս Էյֆմանի գլխավորած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնն իր 36-ամյա գործունեության ընթացքում պարի և մարմնի լեզվով ներկայացնում է մարդու հոգին, նրա զգացմունքները: Այս պարագայում  «Մեղքից այն կողմ» ներկայացումը բացառություն չէ: Մաէստրոն ընդգծեց, որ այս ներկայացումը վեպի իր վարկածն է: «Առաջին տարբերակը ես բեմադրեցի 1995 թվականին: Բալետը կոչվում էր  «Կարամազովները» և ուներ մեջ հաջողությու»,- ասում է։

Ըստ Էյֆմանի՝ այսօր էլ Աստծո և ճշմարտության որոնումը, չարու և բարի պայքարը ամենքիս մեջ հրատապ է և այսօր: Հենց այս գիտակցումը ստիպեց նրան ամբողջությամբ խմբագրել ժամանակակից պարի ներկայացումը և նորովի բեմադրել՝ և պարի, և  տեխնիկայի տեսանկյունից:

Ցուցադրել ավելի
Back to top button