Միջազգային

Ֆիլիպեններում մրրիկից զոհերի թիվը ավելի շատ է, քանի ասում էր այս երկրի նախագահը

«Հայան» հզոր թայֆունի զոհերի թիվը միայն ֆիլիպինյան Լեյտե կղզում գտնվող Թակլոբան քաղաքում հասնում է 4 հազարի,  պաշտոնական հայտարարություն են արել տեղական իշխանությունները: Տակլոբանը ամբողջապես ավերվել էր նոյեմբերի 8-ին, երբ օվկիանոսում թայֆունի պատճատով առաջացած  5 մետրանոց ալիքները հարվածել են կղզուն: Քամու արագությունը աղետի գոտում հասել է վայրկյանում 105 մետրի:

Ավելի վա՝ղ Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն հեռուստատեսային հարցազրույցում ասել էր, որ զոհերի թիվը չի անցնում 2-2.5 հազարը: Ըստ նրա՝ չափազանցություն են պնդումները, թե թայֆունի զոհերի թիվը կարող է անցնել 10 հազարը: Լենտեում և նրա հարակից կղզիներում, ինչպես տեղեկացրել է ՄԱԿ-ը, մինչև հիմա էլ կան ավերված շրջաններ, որտեղ դեռ չեն կարողացել օգնության հասնել փրկարարները:

Ցուցադրել ավելի
Back to top button