Միջազգային

Ռուսաստանն ու Եգիպտոսը դիվանագիտական կամուրջներ են կառուցում

Ռուսաստանը և Եգիպտոսը պայմանավորվել են շարունակել սերտ փոխգործակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում: Նախօրեին Կահիրեում կայացել են Ռուսաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումները: Բանակցություններն անցել են փոխվստահության մթնոլորտում;

Մտքեր են փոխանակվել Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի  երկրներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ցուցաբերվել է ընդհանուր մոտեցում այն հարցում, որ տարածաշրջանի ժողովուրդները իրավունք ունեն ինքնուրույն լուծել իրենց ճակատագրերը, խաղաղ ճանապարհով և առանց արտաքին միջամտության կարգավորել ներքին խնդիրները: Այս դիրքորշումից է քննարկվել նաև սիրիական ճգնաժամը»,- նշված է Ռուսաստանի արտաքին գործերի տարածած հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button