Հասարակություն

Հակամրցակցային համաձայնության մեջ մեղադրվածները տուգանվեցին եւ զրկվեցին պետգնումներից մասնակցելուց

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր 

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում մանկապարտեզներին, ծերանոցներին ու մանկատներին սնունդ մատակարարող երեք օրիանախախտ ընկերության տուգանել 45 մլն դրամի չափով: «Երեքնուկ»,  «Ամարաս Յուս», «Սեար  գրուպ»  ընկերությունները  փոխհամաձայնության են եկել,  շուկան բաժանել են միմյանց միջև ու հաջորդաբար հաղթել մրցույթներում: Վերը նշված ընկերությունները նախկինում անբարեխղիճ մրցակցության համար արդեն հասցրել էին տուգանվել, այս անգամ նրանք տուգանվել են հակամրցակցային համաձայնության գալու համար եւ ընդգրկվել «սև ցուցակում»՝ մեկ տարով զրկվելով պետական գնումներին մասնակցելու իրավունքից։

Մանկատներ, ծերանոցներ ու գիշերօթիկ հաստատություններ. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է, թե ինչպես են  վերջին երկու-երեք տարիներին սոցիալական այս հաստատություններում ընթացել գնումները։ Ուսումնասիրել ու պարզել են, որ 400 դրամ արժեք ունեցող խտացրած կաթը նրանք ձեռք են բերել  1100 դրամով, խնձորի մեկ կլիոգրամը՝  110 դրամի փոխարեն 400, թթվասերն էլ՝ 740 դրամով: Գնումներն իրականացրել են երեք ընկերություն՝ «Երեքնուկը»,  «Ամարաս Յուսը», «Սեար  գրուպը»։ Նրանք փոխհամաձայնության են եկել ու ղեկավարվել մեկ կենտրոնից: Ընկերությունները փոխադարձաբար  հաղթել են տարբեր մրցույթներում, շուկան կիսել են իրար մեջ և դա էլ հնարավորություն է տվել ապրանքների մատակարարումը իրականացնել ավելի բարձր գնով:

Վերրը նշված ընկերությունները առաջին անգամ չէ, որ նման վարքագիծ են ցուցաբերում։ Նախկինում նրանք կարագի փոխարեն սփրեդ էին մատակարարել եւ տուգանվել, սակայն, ինչպես պարզվում է, նրանք շարունակում են գրեթե նույն վարքագիծը։

ՏՄՊՊՀ- ն կարծում է, որ ընկերությունները հակամրցակցային համաձայնության մեջ են մտել, իրականացրել են հակամրցակցային գործողություններ: Նրանք ընդգրկվեցին «սև ցուցակում». յուրաքանչյուրը տուգանվեց 15 մլն դրամր չափով և մեկ տարի ժամանակով զրկվեցին պետական գնումների մասնակցելու իրավունքից։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի կարծում, որ երկրորդ անգամ տուգանվող ընկերությունների համար 15 մլն դրամը փոքր գումար է։ «Այս ընկերությունները մասնակցում են տարբեր այլ մրցույթների, մեծ դերակատարում ունեն»,- ասում է Շաբոյանը։

ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ  տնտեսվարողների մեծ մասին ավելի շատ անհանգստացնում և մտահոգում է ընկերության վարկանիշը, քան՝ ֆինանսական կորուստը։

Ցուցադրել ավելի
Back to top button