Միջազգային

Գերտերություններն անկեղծ չեն Սիրիայի հարցում, ասում է արաբագետը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում կրկին ակտիվացած ռազմական գործողությունները Սիրիայում խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները թողնում են անորոշ։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ «Ժնև 2» խորհրդաժողովը միջանկյալ բնույթ կկրի, քանի որ տարաձնությունները շատ են, ինչը թույլ չտվեց անգամ որոշել  խորհրդաժողովի անցկացման օրը։ Սիրիական խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներն անորոշ են մնում, ասում է արաբագետը, ում խոսքով գերտերություններն անկեղծ չեն Սիրիայում ստեղծված իրավիճակը խաղաղ կարգավորելու հարցում, խնդրահարույց են ԱՄՆ ի ու ՌԴ- ի կողմից «Ժնև 2»- ի անցկացման նպատակները։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ երկու ճանապարհ կա խնդիրը խաղաղ կարգավորելու համար. առաջինը՝ զինյալների զինաթափումն է, երկրորդը՝ զինյալների ֆինանսավորումը դադարեցնելը: Միայն այս երկու դեպքում է հնարավոր խաղաղություն հաստատել, ասում է նա։

Սիրիական խնդիրը ոչ միայն գերտերությունների ղեկավարների, քաղաքական գործիչների ու վերլուծաբանների ուշադրության առանցքում է, այլև՝ ուսանողների: Երևանի տարբեր բուհ- երի ուսանողներ  ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում զեկույցներ ու առաջարկներ են պատրաստել, որպեսզի գտնեն ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր։ Այսօր մեկնարկած խորհրդաժողով- մոդելի ընթացքում ողջունելով ուսանողներին՝ ՄԱԿ- ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրի Արենսը հույս հայտնեց, որ կհաջողվի կառուցողական քննարկումների ընթացքում ելք գտնել:

Ուսանողները դերախաղի ընթացքում նաև կծանոթանան ՄԱԿ-ի կառույցում ծավալվող քննարկումների ձևին: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը խորհրդաժողովը լավ առիթ համարեց գործնականորեն ծանոթանալուկառույցի գործունեությանը։ Մինչ ուսանողները առաջրկներ են ներկայացնում գերտերությունները պատրաստվում են «Ժնև 2» համաժողովին։

Ցուցադրել ավելի
Back to top button