Միջազգային

Քերին դեմ է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հերթական անգամ զգուշացրել է Կոնգրեսին, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը կարող է վնասել Թեհրանի հետ միջուկային ծրագրերի շուրջ վարվող բանակցություններին: Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և համաշխարհային այլ տերություններ պատրաստ են համաձայնություն գալ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թուլացնելու հարցում, եթե երաշխիքներ լինեն, որ Թեհրանը միջուկային զենք չի մշակի: Սակայն, պետքարտուղարի խոսքերով, բանակցությոնները կարող են տապալվել, եթե նոր պատժամիջոցներ մտցվեն և Իրանը որոշի դրանց պատասխանել:

Բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի նոյեմբերի 20-ին: Ժնևում անցած շաբաթ կայացած բանակցություններում Իրանն իր միջուկային ծրագրերի հարցում համաձայնության չէր եկել միջազգային միջնորդների «վեցյակի» հետ: Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ բանակցություններում դրական արդյունք չի գրանցվել, քանի որ Իրանը պնդել է պաշտոնապես ընդունել ուրան  հարստացնելու իր իրավունքը:

Ցուցադրել ավելի
Back to top button