Հասարակություն

Վարդան Պետրոսյանի գործը ստիպեց որոշ արվեստագետների իմանալ դատաիրավական համակարգի մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի քաղաքական եւ մշակույթի մի շարք գործիչներ  երաշխավորագիր են հղել ՀՀ գլխավոր դատախազին` Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխելու համար: Մտավորականներից շատերը կոչ են անում իրավապահ մարմիններին փոխել իրենց վերաբերմունքը: Մտավորականության ստորագրահավաքին մասնակցել է 80  հոգի: Բացի դա՝ ստորագրահավաքն իրականացվելէ քաղաքացիների շրջանում, որին մասնակցել է 3000 քաղաքացի։

«Ժառանգություն»  կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ Հայաստանում  արատավոր պրակտիկա է ձևավորևվել ,երբ ամենածանր հանցանք գործողին եւ «ամենատարրական» մեղք գործողին հավասար նժարների վրա են   դնում, որպես խափանման միջոց կալանքը կիրառելով։
Թատերագետ Արա Խզմալայան  էլ ասում էր, որ Վարդան Պետրոսյանի գործը ստիպեց հասկանալ մի շատ կարեւոր բան` ինչքան վատ գիտենք մեր իրավունքները. և հենց Պետրոսյանի գործի միջոցով բացահայտվեց մեր դատաիրավական համակարգի անդունդը: Նա  մատնացույց է անում այն հանգամանքի վրա, թե ինչքան մարդ է ոտնատակ ընկնում անկատար օրենքների ձեռքին, քանիսն են քննիչների ձեռքին խաղալիք դառնում։

«Մեր օրենքը նպաստում է, որպեսզի սահմանափակվեն մարդու ազատությունն ու իրավունքներ: Ստացվում է այնպես, որ, անկախ նրանից մարդը մեղավոր է, թե` ոչ, նրան կարող են կալանավորել»,- ասաց Խզմալյանը։ Նրա կարծիքով՝ նորմալ է այն հասարակությունը, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության համար ոտքի չպետք է կանգնեն, այսինքն` դա պետք է ինքնին լինի։ 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ երգահան Մարիետա Բադալյանը, իր հերթին նկատեց, որ Վարդան Պետրոսյանին հապշտապ կալանելը ուղիղ կապ ունի նրա թատերական գործունեության հետ: «Նա իր սատիրայի շրջանակներում հաճախ տրորել է ոմանց «մազոլները», դրա համար էլ հիմա իր հետ այսպես են վարվում»,- ասած։

Վարդան Պետրոսյանը հասարակական հիվանդությունները «բուժող» բժիշկ է, հիվանդություններ, որոնց մասին մենք հաճախ չենք էլ բարձրաձայնում: Ճիշտ է՝ երկու երեխաներ են մահացել, բայց մարդուն, ախր, չի կարելի ոտնակոխ անել, ասաց նա: Բանախոները տեղեկացրեցին նաև, որ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխելու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է շուրջ 3 հազար քաղաքացի, մտավորականներից ստորագրահավաքին մասնաակցել է 80  հոգի, իսկ ստորագրությունները հանձնվել են դերասանի փաստաբանին։

Ցուցադրել ավելի
Back to top button