Միջազգային

Սիրիական ընդդիմությունը քրդերին մեղադրում է անջատողականության մեջ

Սիրիայի ընդդիմության  Ազգային կոալիցիան մեղադրել է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությանն անջատողականության և «ի վնաս հեղափոխությանը Բաշար Ասադի ռեժիմին աջակցելու» մեջ: Նախօրեին սիրիական քրդական կազմակերպությունները հայտարարել էին Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ քրդերը մեծամասնություն են կազմում,  ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին:

«Դա անջատողականություն է և չի համապատասխանում սիրիական ժողովրդի ձգտումներին,  որի նպատակը միասնական ու անկախ պետություն ստեղծելն է»,- ասվում է Ազգային կոալիցիայի հայտարարությունում: Սիրիական ընդդմությունը նաև տեղեկացրել է, որ քրդական զինված ջոկատները դադարել են մարտական գործողությունները կառավարական զորքերի դեմ և ամրապնդել են իրենց դիրքերը կառավարության կողմից չվերահսկվող շրջաններում:

Ավելին՝ քրդական ջոկատներն ակտիվ դիմադրություն են ցույց տալիս Սիրիական ազատ բանակին, որը համարվում է Ազգային կոալիցիայի ռազմական թևը:  Նշենք նաև, որ այս շաբաթվա սկզբին սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիան նույնպես հայտարարել էր ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին, որը գործելու է Թուրքիայի տարածքում:

Ցուցադրել ավելի
Back to top button