Քաղաքական

Հայաստանը պետք է ներողություն պահանջեր մինչեւ ԼՂ շուրջ բանակցությունները վերսկսելը, ասում է Լարիսա Ալավերդյանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանում նավթի պաշարները մոտ են սպառման, ինչը հիմք է ճարահատյալ գործողությունների ու ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով արագ կարգավորելու համար, ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Երբ Ադրբեջանը կորցնի նավթը, այլևս հետաքրքիր չի լինի միջազգային հանրությանը, ասում է Լարիսա Ալավերդյանը։ Նա պատերազմը բացառում է, սակայն դիրքային հակամարտությունները կարող են ակտիվանալ։

Ընդհանրապես՝ պետք է հետևել աշխարհաքաղաքական զարգացումներին, որոնք շատ ավելի բարդ սցենարներով են զարգանում ու թեև Հայաստանը փոքր երկիր է, սակայն կարող է իր թեկուզ փոքր մի քայլով ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա, ասում է առաջին օմբուդսմենը՝ հիշելով մուլտֆիլմը, «երբ գայլը բարձրացնում է ծանրաձողը, իսկ թիթեռը նստելով մի կողմի վրա թեքում է ծանրաձողը»։ Նրա համար անհասկանալի է, թե Հայաստանն այս իրավիճակում ինչու տեղից չի շարժում։ «Մենք կոկոն ենք մեզ պահում»,- ասում է բանախոսը։

Չենք շարժվում անգամ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ավելացրեց Լարիսա Ալավերդյանը՝ արձանագրելով, որ հարցը քաղաքակրթական մարտահրավերին է վերաբերում՝ նկատի ունենալով Սաֆարովի դեպքը։ Անհամարժեշ համարելով Մինսկի խմբի արձագանքը եւ նշելով, որ Ադրբեջանն անգամ կատարվածի մասին բացատրություն չտվեց, ապա Հայաստանը գոնե պետք է նախնական քայլ պահանջեր, նաեւ բացատրություն Ադրբեջանից, եւ քանի դա չկա, չպետք է նստի բանակցային սեղանին։ Հակառակ դեպքում՝ «Մինսկի խումբը կարող է համարել որ այսքանը բավական է եւ առանց ներողության կամ հայտարարության ձեր դադարը եւ մեր ընկալումը նշանակում է, որ ձեր բողոքը լսվեց»,- իրավիճակը մեկնաբանում է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button