ԿարևորՔաղաքական

Ծանր եւ համարձակ ցուցանիշներով բյուջե. վարչապետի ելույթով եզրափակվեցին բյուջետային քննարկումները

Ազգային ժողովն այսօր քառօրյայից հետո հրավիրել էր արտահերթ նիստ 2014- ի պետական բյուջեի քննարկումներն ավարտելու համար։ Այժմ պատգամավորներն ունեն 24 ժամ՝ իրենց գրավոր առաջարկները ներկայացնելու համար։

Գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթն ու կոռոպցիան Հայաստանի հիմնական մարտահրավերներն են, ասել է Տիգրան Սարգսյանը՝ եզրափակիչ խոսքում՝ նշելով, որ մշակված ծրագրերն ուղղված են հենց այս մարտահրավերներին դիմագրավելուն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն լրջագույն փոփոխություններ է իր մեջ պարունակում։ Առաջին անգամ կառավարությունը արտահանմանը միտված արդյունաբեության զարգացման համալիր ծրագիր է իրականացնելու, փոփոխություններ են նախատեսվում սոցիալական քաղաքականության մեջ, քանի որ, ըստ վարչապետի, գործող մեխանիզմներն անարդյունավետ են, ներդրվում է աշխատավարձի միասնական համակարգ, որի իրականացման համար լրացուցիչ պահանվել է 165 մլրդ դրամ, ավելացվում են կրթության եւ առողջապահության ոլորտներին տրվող ծախսերը։

2014- ի բյուջեն բավականին ծանր է, դրված ցուցանիշները համարձակ են, իր եզրափակիչ խոսքում նման գնահատական է տվել Տիգրան Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button