Միջազգային

Անկարային խնդրանքով փեթրիոթները կմնան Թուրքիայում

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ընդառաջել են թուրքական իշխանությունների խնդրանքին և պատրաստակամություն են հայտնել երկարաձգել «Փեթրիոթ» զենիթա-հրթիռային համակարգերի տեղակայման ժամկետը Թուրքիայի տարածքում:

2012 թվականի նոյեմբերին Անկարան պաշտպանություն էր խնդրել Հյուսիսատլանտյան դաշինքից, երբ սահմանային Աքչակալ քաղաքի տարածքում ընկած արկի պայթյունից զոհվել էր 5 մարդ: Նախօրեին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները եկել են եզրակացության, որ իրավիճակը թուրք-սիրիական սահմանին մնում է անկայուն:

Ցուցադրել ավելի
Back to top button