ԿարևորՄիջազգային

Այժմ կամ երբեք. ԵՄ- ն Ուկրաինայից պահանջում է կողմնորոշվել

Եթե ուկրաինական իշխանությունները մոտակա երկու շաբաթը, մինչեւ նոյեմբերի 28- ը՝ «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովը, չվերացնեն ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման խոչընդոտները, ապա պայմանագիրը կստորագրվի ոչ շուտ։ Այսօր իրադարձությունների նման զարգացման մասին է ակնարկել Եվրախորհրդարանի առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Կվասնեւսկին, որ այժմ Պետ Քոքսի հետ դիտարակման առաքելության կազմում աշխատում է Ուկրաինայում։

«Վիլնյուսում չստորագրումը նշանակում է ասոցացման տեղափոխում անհայտ ժամկետով։ Կարելի է միայն կանխատեսել, որ առաջիկա երկու տարիներին ոչ ոք չի զբաղվի Ուկրաինայի հետ ասոցացմամբ»,- Կվասնեւսկու խոսքերն է մեջբերում ուկրաինական «Ունիան» գործակալությունը։ Կվասնեւսկին նշել է, որ 2014 թվականը Եվրախորհրդարանի, ապա Եվրահանձնաժողովի ընտրություններն են, իսկ 2015- ին նախագահական ընտրություններ են Ուկրաինայում։

Սակայն սա չի նշանակում, որ երկու տարի հետո գործընթացը կարող է վերսկսվել։ «Երկու տարի հետո մենք կվերադառնանք իրավիճակին, որն արդեն ուրիշ կլինի։ Եվ պարտադիր չէ, որ այդ իրավիճակն ավելի լավը կլինի։ Իսկ հնարավոր է ավելի վատը լինի, քան՝ 2013- ին»,- ասել է Կվասնեւսկին։

Նա նաեւ ընդգծել է, որ որքան բարձր է այս խաղադրույքը, գիտակցումը են ոչ միայն Քոքս- Կվասնեւսկի առաքելությունը կամ ԵՄ- ն, այլեւ ուկրաինական առաջնորդները։ «Այստեղ շարունակվում է աներեւակայելի նշանակության եւ կշռի պայքարը»,- ասել է Կվասնեւսկին։

Նախօերին Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ նիստը չէր կայացել, որի ընթացքում նախատեսված էր ընդունել այն երեք օրինագծերը, որոնց ընդունումը ԵՄ կողմից Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու պահանջն է (տես այստեղ

Back to top button