Միջազգային

Քերրին դեմ է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին

Պետքարտուղար Ջոն Քերրին Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելը սխալ է համարում, հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: Ավելի վաղ՝ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներն առաջարկել էին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Ժնևում տեղի ունեցած հերթական բանակցություններում գրանցված անհաջողություններից հետո՝ Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու համար:

«Մենք պատժամիջոցներ էինք սահմանել Իրանին պատասխանատվության կանչելու համար, սակայն նաև ցանկանում էինք իրավիճակը բերել հասցնել ներկա պահին: Չգիտենք, թե որքանով կհաջողվի, սակայն պետք է փորձել նաև դիվանագիտական ուղին»,- ասել է Պսակին:

Ցուցադրել ավելի
Back to top button