Միջազգային

Վաշինգոտնն ու Լոնդոնը կողմ են Սիրիայի եւ Իրանի հարցով բանակցությունները շարունակելուն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հեռախոսային զրույցի ժամանակ հավանություն են տվել Սիրիայի և Իրանի հարցով ժնևյան բանակցությունների շարունակմանը, հայտնել են Սպիտակ տնից: Շաբաթ օրը Ժնևում առանց որևէ համաձայնության ավարտվել էր Իրանի և միջազգային միջնորդների միջև բանակցությունների հերթական փուլը, որի ժամանակ Թեհրանն առաջարկել էր դադարեցնել իր միջուկային ծրագրերը, եթե հանվեն Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները:

Նոր բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 20-ին: Ժնևում կանցկացվի նաև Սիրիայի հարցով երկրորդ խորհրդաժողովը, որին Ռուսաստանը և ԱՄՆ պայմանավորվել են հրավիրել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներին:

Ցուցադրել ավելի
Back to top button