Միջազգային

Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Սիրիայի ընդդիմադիր կառավարությանը

Սաուդյան Արաբիան 300 միլիոն դոլար է տրամադրել Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիայի կողմից ձևավորված «անցումային կառավարությանը»: Անցած գիշեր Ստամբուլում հրավիրված նիստում Ազգայի կոալիցիան նշանակել էր 9 նախարար, իսկ կառավարությունը ղեկավարելու գործը վստահվել է Ահմեդ Թաամային:

Համաձայն Ազգային կոալիցիայի ծրագրի` ընդդիմադիր նախարարների կաբինետը պետք է կառավարի այն շրջաններում, որոնք չեն վերհսկվում Սիրիայի կառավարական ուժերի կողմից: Ընդդիմության կառավարությունն անվտանգության խնդիրներից ելնելով կգործի Թուրքիայի տարածքում, Սիրիայի սահմանից ոչ հեռու: Նրա ամսական բյուջեն կկազմի 50 միլիոն դոլար: Այդպիսով` Էր Ռիադի տրամադրած գումարը կբավականացնի ընդամենը կես տարի:

Ցուցադրել ավելի
Back to top button