ԿարևորՔաղաքական

ՊԲ բարձրագույն սպայակազմի խորհրդակցություն՝ Ստեփանակերտում

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին: Նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին, հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սահակյանը կարեւորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետեւողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:

Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Ցուցադրել ավելի
Back to top button