Հասարակություն

Հայաստանում գիտական հետազոտությունների մեծ մասը հիմնարար բնույթ է կրում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վերջին երկու տարիների ընթացքում զգալի ավելացել է երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող հետազոտությունների ֆինանսավորումը: Ըստ  Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի՝ այս քաղաքականությունը միտված է գիտական ոլորտի  երիտասարդացմանը։ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2013» մրցույթն անցկացվել էր հայագիտության, հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի ոլորտներում: Ներկայացված 51 հայտերից ֆինանսավորման են երաշխավորվել 31-ը, որոնցից մեկը կֆինանսավորվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով, մնացած ծրագրերի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի միջոցով: Յուրաքանչյուր հայտի համար ֆինանսավորման ծավալը կազմում է 9 միլիոն դրամ՝ 2 տարի ժամկետով։

Ըստ Սամվել Հարությունյանի՝ հետազոտությունների մեծ մասը կրում է հիմնարար բնույթ, ինչը չի բացառում դրանց արդյունքների կիրառման հնարավորությունը մոտ ապագայում։ Տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել միջազգային ասպարեզում, այնպես որ գիտական հետազոտությունները բավականին արդյունավետ են, նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահը։

Այս պարագայում մեծ դեր է խաղում «ՔԵՆԴԼ» նախագիծը, որի առաջին փուլում շահագործմանը կհանձնվի ԱՐԵԱԼ գիտահեզատոկան գծային արագացուցիչը, որը չունի իր համարժեքը տարածաշրջանում, նշեց Սամվել Հարությունյանը։ «ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար Վասիլի Ցականովն իր հերթին ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք տալիս է արագացուցչի կիրառումը։ Դրանով հնարավոր կլինի հետևել 1 վայրկյանի 1 տրլն- րդ հատվածում ընթացող գործընթացները, ինչն արդիական է ժամանակակից գիտության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button