Քաղաքական

Կարապետյանը հուսահատված է, Հայրիկյանը՝ դեռ ոչ

Արմինե Գեւորգյան 
«Ռադիոլուր»

Հոռետեսական տրամադրությամբ էր այսօր ասուլիսի ներկայացել ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ «Երկիրը շատ վիճակում է, ազգը կործանվում, իսկ արատաքին քաղաքականության  պատասխանտուներն էլ մտածում են միայն  ինչպես գումար հայթայթեն, որ ժողովրդին գցեն պարտքերի տակ»,- ասում էր։

Տիգրան Կարապետյանը քաղաքական ասպարեզում ոչ մի լուրջ գործընթաց չի տեսնում, իսկ Շանթ Հարությունյանի իրականացրած «հեղափոխությունն» էլ ոչ այլ ինչ էր, քան՝ պոռթկում։ Քաղաքական գործիչը որևէ լավատեսական հեռանկար չի տեսնում: Նրա համոզմամբ` չկա այն ուժը, որի հետ կարելի է միավորվել: «Ո՞ ւր է ՀԱԿ- ը, որ իրեն միակ ընդդիմադիր ուժն էր համարում»,- ավելի շատ հռետորական հարց է տալիս Կարապետյանը։

Ժողովրդական կուսակցության նախագահը նաեւ Մաքսային միությանն անդամակցության միջոցով տնտեսական ներկա վիճակից դուրս գալու հեռանկարը չի տեսնում։

Իսկ ահա ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել՝ Մաքսային միությանն անդամակցելու հասարակական տրամադրությունները պարզելու համար։ Այն անցկացվել է մայրաքաղաքում եւ մարզերում՝ բացառությամբ Սյունիքի եւ Տավուշի մարզերի, մասնակցել է 1284 հոգի։

Մաքսային միությանը կողմ է 22,98 տոկոսը, հարցման արդյունքներն այսօր ներկայացրեց Պարույր Հայրիկյանը։ Եվրոպական Միությանը կողմ է հարցվածների 22,04 տոկոսը: Ըստ Հայրիկյանի՝ եթե հանում ենք չկողմնորոշվածներին` ստացվում է, որ Մաքսային միությանը ձայն է տալիս 30 տոկոսը, իսկ Եվրոպական Միությանը` 38 տոկոսը։ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ պետք է կոչ անել հանրությանը՝ դուրս գալ փողոց «Ոչ Մաքսային միությանը» կոչով: 

Ցուցադրել ավելի
Back to top button