ԿարևորՔաղաքական

Բացասական գնահատականները հատուկ են անցումային երկրներին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ոորոշակի տեղաշարժ է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, երկու երկրների նախագահների հանդիպում է նախատեսվում,   միջնոդները խոսում են  նոր մոտեցումների առկայության ու գործընթացն արագացնելու մասին:  Ի՞նչ զարգացումներ են ընթանում, ի՞նչ սպասենք՝ ԱԺ- կառավարություն  հարցուպատասխանին այսօր հետաքրքվեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Արտգորնախարար Էդուարդ Նալբանդյանը  հարցուպատասխանին չէր մասնակցում: Հարցին անդրադարձավ  վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այս պահի դրությամբ որևէ նոր տեղեկատվություն,  բացի նախագահների հանդիպման մասին պայմանավորվածությունը,  որը լավատեսություն է ներշնչում, չունենք: Առաջին հերթին մեր նպատակն է ապահովել երկխոսությունը և բանակցային գործընթացի շարունակականությունը»,- ասաց։

Դաշնակացական պատգամավոր Արծվիկ Մինասյանի ձեռքին Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների կենտրոնի վերջին հետազոտությունն էր, որի  արդյունքները  հրապարակված են նաև  կառավարության կայքէջում : Դրանք, ըստ պատգամավորի,  պետք է կառավարությանը մտածելու տեղիք տան։ «Երկրի իշխանություններն անում են ամեն ի՞նչ բարեփոխումներ իրականացնելու նպատակով հարցին «Ոչ» է պատասխանել հարցավծների 72.5 տոկոսը։ Հետազոտություն եք պատվիրել, պատասխաններ եք ստացել, դրանից հետո ի՞նչ եզրակացություն եք արե»,- կառավարության ղեկավարից հետաքրքվեց պատգամավորը:


Հետազոտությունը մեր աշխատանքային փաստաթուղթն է՝  ի պաստասխան ասաց Տիգրան Սարգսյանը։ Այդ պատասխանների հիման վրա կառավարությունը, ըստ նրա, հասկանում է իր  ուժեղ ու թույլ կողմերը, ծանոթանում է հասարակության ընկալումների հետ, բացահայտում պատճառները: Մենք ազնիվ ներկայացնում ենք պատկերը,  ասաց վարչապետը: Ինչ վերաբերում է բացասկան արդյունքներին, ապա «դժվար է գտնել անցումային մի երկիր, որտեղ նման գնահատականներ չլինեն: Սա օրինաչափություն է, միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ»։

ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանի հարցը օրենսդրական գործընթացին էր վերաբերում: Օրենսդրական նախաձեռնությունների հեղինակման առյուծի բաժինը կառավարությունն  է՝ parliamentmonitoring.am-ի տվյալները մեջբերելով ասաց պատգամավորը: Գործադիրը ոչ թե թելադրում, այլ՝ յուրացերել է օրենսդրական գործառույթը, նկատեց Ջհանգիրյանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button