Քաղաքական

ՀՀԿ-ն տեսնում է երկրում թերություններն ու բացթողումները եւ ամեն ինչ անելու է դրանք վերացնելու համար, ասում է պատգամավորը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ասել, որ նոյեմբերի 5-ի իրադարձությունները եւ Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» ընդհանրապես չեն անհանգստացնում ՀՀԿ-ին, ճիշտ չի լինի, բայց նաեւ պետք է ասել, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ մի որեւէ զանգված իշխանությունների գործունեությունից դժգոհ չլինի, այսօր հայտարարել է ԱԺ ՀՀԿ- ական  պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Նա նշում է ,որ ՀՀԿ-ն տեսնում է երկրում թերություններն  ու բացթողումները եւ ամեն ինչ անելու է այդ բացթողումները վերացնելու համար, այդ թվում` նաեւ սերնդափոխության եղանակով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից մեր հասարակությունը սպասելիքներ ունի, այսօր լրագրողների հետ հանադիպման ժամանկ ասաց ՀՀկ պատգամավոր Մկրտիչ Մինասայահը, սակայն  այդպես հստակ պատասխան չտվեց թե ինչ սպասելիքներ ունի հասարակությունը և, ատկապես, իշխանությունը։

Հայաստանի՝ ՄՄ-ի անդամակցությունը կարծես թե չեն ընկալում միության անդամ Բելառուսն ու Ղազախստանը։ Մկրտիչ Մինասյանը  սակայն ավելի քան համոզված է, որ Բելառուսի պարագայում նման խնդիր չկա: «Աղբյուրը չեմ  նշում, բայց վստահաբար ասում եմ, որ Բելառուսի հետ որևէ խնդիր չկա: Բայց եթե ինչ-որ բան այնպես էլ չի հասկացվել, դա թյուրընկալման խնդիր է: Խնդիր կա Ղազախստանի հետ, բայց այն նախնական համաձայնություն տվել է»:

Եվ արդեն անդրադարձ հայաստանյան ներքաղաքական կյանքին, հատկապես՝ նոյեմբերի 5-ի իրադարձություններին  եւ Շանթ Հարությունյանի «հեղափոխությանը»: ՀՀԿ պատգամավորն ասում է, որ կարծիք կա, թե  այդ իրավիճակն ընդհանրապես չի անհանգստացնում ՀՀԿ- ին, ճիշտ չի: Բայց միևնույն ժամանակ նկատում է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ մի որեւէ զանգված իշխանությունների գործունեությունից դժգոհ չլինի: Այլ հարց է, թե դա ինչպես է դրսեւորովում։ Շանթ Հարությունյանի գործողությունները, հեղափոխությունը մեր ժողովրդի համար չեն, ասում է պատգամավորը։

Արարատի քաղաքապետի ընտրության մասին մամուլը գրեց, որ  այդ օրն իշխանություններն աննախադեպ ռեսուրսներ են կենտրոնացրել, որ ընտրակաշառք է բաժանվել եւ այլն։ Մկրտիչ Մինասյանը հակադարձում է. նույն մարդիկ պետք է գիտակցեին, որ երբ շատ ավելի մեծ համայնքի ղեկավար ընտրվում էր իրենց կուսակցության անդամը, որեւէ մեկն իրեն թույլ չտվեց ասել, որ կան ընտրախախտումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button